Արեւմուտքի հետ Մոսկվան այլեւս փոխզիջման չի գնա

Արեւմուտքի հետ Մոսկվան այլեւս փոխզիջման չի գնա
Միջազգային հեղինակավոր վերլուծական փորձագիտական շրջանակները շարունակում են քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձն ուղղված Դաշնային խորհրդին, տարբեր կերպ փորձելով բացատրել այն մեսիջները, որոնք այդ ուղերձում Պուտինն ուղարկեց իր ժողովրդին եւ աշխարհին, հատկապես` Արեւմուտքին:



Այդ քննարկումների ֆոնին, ինչպես նկատում է ВЗГЛЯД-ը, աննկատ մնացին ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի խոսքերը, որոնց նա ասել էր ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ, մինչդեռ իրականում այդ խոսքերը նույնպես բավականին խորիմաստ էին եւ կարելի էր շատ մեսիջներ քաղել նաեւ այդ խոսքերից: Խոսքերը ասվել են այն ժամանակ, երբ Միացյալ Թագավորության կողմից հրավիրվել էր ԱԽ նիստ Արեւելյան Ղութայում տիրող իրադրությունը քննարկելու համար: Ամերիկյան կողմի ներկայացուցիչները կրկին մեղադրել էին ռուսներին, որ վերջիններս անգործություն են ցուցաբերում այն ժամանակ, երբ Արեւելյան Ղութան շարունակ ռմբահարվում է եւ մահանում են նաեւ խաղաղ բնակիչներ: Կրկին խոսվել է նաեւ քիմիական զենքի կիրառման մասին:



Եվ երբ Նիկի Հեյլին հայտարարել է, որ ռուսները կրկին կասեն, որ Արեւելյան Ղութայում կան ահաբեկիչներ, ռուս դիվանագետը չափազանց չոր պատասխանել է, որ Արեւելյան Ղութայում կրակի դադարեցման մասին փետրվարյան բանաձեւի ընդունումից հետո ոչ մեկը չի կարողացել հեռանալ, իսկ ամերիկյան ներկայացուցիչը հայտարարում է թե խաղաղ բնակիչներ են զոհվում եւ ապա հավելել, որ գրոհայինները նույնիսկ այնպիսի բաներից են եղել իրազեկված, որը չպետք է որ իրազեկված լինեին:



Առհասարակ ընդունված կարծիք է, որ Նեվեզնյան առանձնապես բարեկրթությամբ աչքի չի ընկնում եւ հաճախ է դեմարշներ իրականացնում ամերիկյան պատվիրակության դեմ` ակնհայտ մեղադրանքներից մինչեւ ծաղրանք կիրառելով իր խոսքում: ՄԱԿ-ում պաշտոնավարող դիվանագետները հաճախ են առիթ ունեցել տեսնելու նմանատիպ ճակատամարտեր, երբ Նեբեզնյան ակնհայտորեն հայտարարել է, որ առնվազն տխմարություն են այն հայտարարությունները, թե Ասադը կիրառում է քիմիական զենք, քանի որ դա հենց Ասադի դեմ աշխատող հանգամանքներ են: Որոշ վերլուծաբաններ այս տոնայնությունը արդեն կապում են Պուտինի մարտյան թեզիսների հետ եւ հայտարարում, որ Մոսկվան կոշտացնում է իր կեցվածքը եւ ակնհայտ ցույց տալիս, որ այլեւս փոխզիջումների ժամանակն անցել է:



Vz.ru