Երեւան-Բաքու հարաբերությունների հարցում Վրաստանը 100 տոկոսով չեզոք է․ Վրաստանի վարչապետ 

Երեւան-Բաքու հարաբերությունների հարցում Վրաստանը 100 տոկոսով չեզոք է․ Վրաստանի վարչապետ 

Վրաստանը բարեկամական եւ ռազմավարա-գործընկերային հարաբերություններ ունի Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, եւ դրա համար էլ չի կարող որեւէ մեի կողմից լինել։ Վրաստանը հարյուր տոկոսով չեզոք է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Փարիզում ընթացող Խաղաղության ֆորումի ժամանակ։ Նա նշել է, որ Թբիլիսին եւ Երեւանի, եւ Բաքվի հետ պահպանում է բարեկամական հարաբերություններ եւ չեզոքություն։

«Ես ուզում եմ պահպանել մեր չեզոքությունն ու անկողմնակալությունը, որ ունենք մեր ռեգիոնում։ Դա մեր բոլոր երեք երկրների շահերից է բխում։ անցյալ ամիս մենք արդյունավետ հանդիպում ունեցանք Թբիլիսիում, երբ հյուրընկալեցինք «Մետաքսե ճանապարհ» միջազգային կոնֆերանսին։ Ես շնորհակալ եմ Հայաստանի վարչապետին Վրաստան այցելության համար։ Այդ ֆորումին ներկա էր նաեւ Վրաստանի վարչապետը։ Մենք երեքով կարողացանք քննարկել մեր ռեգիոնի ապագան»,- հավելել է վարչապետ Ղարիբաշվիլին։