ԱԱԾ-ից մինչեւ Մյասնիկյանի արձանը․ ԵԾ-ն հարգանքի տուրք մատուցեց մարտիմեկյան զոհերին (Ֆոտոշարք)

ԱԱԾ-ից մինչեւ Մյասնիկյանի արձանը․ ԵԾ-ն հարգանքի տուրք մատուցեց մարտիմեկյան զոհերին (Ֆոտոշարք)
«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների կապացկությամբ Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմացից երթ անցկացրեց դեպի Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ էլ ի հարգանք մարտի 1-ի զոհերի հիշատակին՝ կուսակցության անդամները ծաղիկներ խոնարհեցին։



Ճանապարհին նրանք կանգ առան Գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ կառույցին մեղադրելով Արցախի հերոսների համար դատախազների կողմից երկար տարիների ազատազրկում պահանջելու մեջ։



Երթի մասնակիցների հաջորդ կանգառը արդարադատության նախարարության մոտ էր, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին մոտենալ նախարարության շենքին։ Մի փոքր վիճաբանություն տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկաններից մեկի միջեւ, այնուհետեւ նրանք շարունակեցին իրենց ճանապարհը։



Փոստանջյանը, դիմելով ոստիկաններին, ասաց. «Ումի՞ց եք պաշտպանում Դավիթ Հարությունյանին»։



Երթի ընթացում ԵԾ-ականները հանրությանը հիշեցնում էին մարտ, ապրիլ ամիսներին իրենց նախաձեռնած համահայկական ընդվզման մասին՝ կոչ անելով բոլորին միանալ պայքարին, քանի որ միայն այդ ձեւով է հնարավոր հեղափոխություն իրականացնել։



**Hraparak.am**-ը ձեզ է ներկայացնում երթը՝ լուսանկարներով։