Շտկվում են լրագրողների հանդեպ բռնության դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրական թերությունները

Շտկվում են լրագրողների հանդեպ բռնության դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրական թերությունները
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության նիստում առաջարկեց Քրեական օրենսգրքում շտկումներ կատարել, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեմ պայքարը։ «Դատախազության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լրագրողի մասնագիտական, օրինական գործունեությանը խոչընդոտելու որոշ դեպքերում օրենքում առկա են թերություններ, որոնք հնարավորություն չեն ընձեռում պայքար վարել, հատկապես այն դեպքերում, երբ դա զուգակցվում է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության հետ։ Այդ իսկ պատճառով առաջարկվում է քրեական օրենսգրքում որոշակի շտկումներ կատարել՝ ավելի արդյունավետ դարձնելու այդ պայքարը։



Նախարարը, սակայն, չմանրամասնեց, թե ինչ փոփոխություններ է նախատեսվում իր առաջարկած նախագծով։ Նույն օրենսգրքում վերհանվել են մի շարք այլ հոդվածներ, մասնավորապես այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության հետ կապված թերացումները, որոնք ևս նախարարն առաջարկեց շտկել իր առաջարկած նախագծով։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**