«Բնության մեջ քաղբանտարկյալներ գոյություն ունե՞ն, թե՞ չունեն»․ Փաշինյանի հարցը՝ ԲԴԽ թեկնածուին

«Բնության մեջ քաղբանտարկյալներ գոյություն ունե՞ն, թե՞ չունեն»․ Փաշինյանի հարցը՝ ԲԴԽ թեկնածուին
Ազգային ժողովում շարունակվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածությունների քննարկումը։ Թեկնածուները հերթով պատասխանում են պատգամավորների հարցերին։ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բոլոր թեկնածուներին նույն հարցն է տալիս՝ Սերժ Սարգսյանի հայտարարության և քաղբանտարկյալներ լինել-չլինելու։



Գևորգ Դանիելյանից հետո, որի հետ [հարցուպատախսանը ներկայացրել ենք](https://www.hraparak.am/posts/5a9523f428bd1869d6a915e8/%D5%A1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B8%D6%80-%D5%AF%D5%A1%D5%AF-%D5%BC%D5%A1%D5%A6-%D5%B4%D5%BF%D5%A1%D5%BE-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A2%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B5%D5%A1%D5%AC-%D5%A7-%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AC-%D5%A9%D5%A5-%D5%B8%D5%B9), ամբիոնին մոտեցավ Լիպարիտ Մելիքջանյանը, ով ի դեպ, ԱԺ ընտրություններին «Ելք» դաշինքի թեկնածուներից էր։ Այժմ ՀՀԿ-ի կողմց առաջադրված թեկնածու է՝ որպես ԲԴԽ անդամ։



Նրան ևս Փաշինյանը տվեց իր «ավանդական» հարցը Սերժ Սարգսյանի՝ 2014 թվականի ապրիլի 4-ին ունեցած հայտարարության վերաբերյալ․ «Եվ ձեր առաջ, քննարկումների փուլը սկսելուց առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարկման ղեկին Հայաստանում»,-ասաց Փաշինյանը։



Սերժ Սարգսյանի խոսքերը ցիտելուց հետո Փաշնյանը հարցրեց Լիպարիտ Մելիքջանյանին, սա այս պաշտոնական հայտարարությունը նշանակո՞ւմ է, արդյոք, որ Սերժ Սարգսյանը պարտավորվել է, որ ինքը չպետք է լինի ՀՀ վարչապտի թեկնածու։



Նա նաև հարցրեց թեկնածուին՝ մարդու հետ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ նա համարվի քաղբանտարկյալ։ «Բնության մեջ քաղբանտարկյալներ գոյություն ունե՞ն, թե՞ չունեն»,- հարցրեց նա։



Առաջին հարցի հետ կապված՝ Մելիքջանյանն ասաց, որ ինքը կոռեկտ չի համարում մեկնաբանել Սերժ Սարգսյանի խոսքերը։



Իսկ երկրորդ հարցի հետ կապված էլ նորից խուսանավող պատասխան տվեց՝ հարցը տեղափոխելով օրենսդիր մարմնի դաշտ․ «Երևի թե դա ավելի շուտ ձեր խնդիրն է քրեական օերսնգրքում նախատեսել այնպիսի ընթացակարգեր, որպեսզի անձը չկարողանա իր հայացնքերի համար դատապարտվել։ Եթե անձը կատարել է արարք, որը նախատեսված է օրենսգրքով, ապա տվյալ անձը պետք է դատապարտվի տվյալ արարքով։ Դա քաղաքականության խնդիրն է, ես փորձում եմ քաղաքականության մեջ այլևս չխառնվել»։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**