ԵՊՀ ռեկտորը նոր խոսնակ ունի

ԵՊՀ ռեկտորը նոր խոսնակ ունի
ԵՊՀ մամուլի խոսնակը փոխվել է։ ԵՊՀ հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության Կարեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնից և տեղափոխվել ԵՊՀ հրատարակչություն։ Այսուհետ նա կղեկավարի հրատարակչությունը։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այժմ նոր խոսնակ ունի՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը՝ Վահան Տերյանի եւ Գեւորգ Էմինի ժառանգը, ով նաեւ մեր գործընկերն է՝ տեւական ժամանակ աշխատել է մամուլում։ Վերջինս մեզ ասաց, որ ընդամենը երեկ երեկոյան է նշանակվել այս պաշտոնում ու անգամ դեռ աշխատասենյակ չունի։ «Ես համալսարանական եմ, միշտ կապը եղել է, ինձ առաջարկեցին, ես սիրով համաձայնեցի»,-իր նշանակման մասին ասաց նա՝ հավելելով, որ ինքը կհամատեղի և՛ ռեկտորի մամուլի խոսնակի, և՛ մամուլի ծառայության ղեկավարի գործառույթները։



Նշենք, որ Կարեն Գրիգորյանի հետ աշխատելը բավականին բարդ էր, նա ավելի շատ ձգտում էր «փչացնել» լրագրողների աշխատանքը, քան նպաստել ԶԼՄ-ների և ԵՊՀ-ի միջև կապի արդյունավետ ստեղծմանը։ Հուսանք՝ Գևորգ Էմին-Տերյանը նույն «ավանդույթները» չի շարունակի, ավելի բաց, թափանցիկ աշխատաոճ կորդեգրի և լրագրողների աշխատանքը հարգողի դիրքերից հանդես կգա։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**