Երեխաները պառկել են Սպիտակ տան դիմաց

Երեխաները պառկել են Սպիտակ տան դիմաց
Ֆլորիդայի Փարքլենդ քաղաքի դպրոցներից մեկում հնչած կրակոցներից 5 օր անց մի քանի տասնյակ երեխաներ պառկած ցույց են կազմակերպել Սպիտակ տան առջև` Վաշինգտոնում:



Նրանք իշխանություններից պահանջել են խստացնել երկրի ներսում զենքի վաճառքի նկատմամբ հսկողությունը:



Ֆլորիդայի դպրոցում արձանագրված դեպքը, որի ժամանակ զոհվեց 17 մարդ, ամենաարյունալին էր 2012 թվականից հետո: 2012-ին «Սենդի-Հուկ» դպրոցում հնչած կրակոցներին զոհ էր գնացել 26 մարդ:



Պառկած ցույց կազմակերպելու գաղափարը պատկանում է երկու աշակերտուհու` Էլեոնոր Նեհթերլայնին և Ուիթնի Բոուենին, գրում է CNN-ը: Նախապես նրանց գլխավորած «Դեռահասները հանուն զենքի վաճառքի կանոնների խստացման» խումբը որոշել էր հավաքել 17 մարդ և խնդրել նրանց 3 րոպե պառկել Սպիտակ տան դիմացի մայթին:



Հայտնի է, որ Ֆլորիդայի «հրաձիգ» Նիկոլաս Կրուզից ընդամենը 3 րոպե է պահանջվել 17 մարդու սպանելու համար: