Արդյոք ԱՄՆ-ն կներկրի՞ ռուսական գազ

Արդյոք ԱՄՆ-ն կներկրի՞ ռուսական գազ
Միացյալ Նահանգներ առաջիկայում մուտք կգործի ռուսական գազի առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում է Коммерсант պարբերականը:



Ըստ հրապարակման, Gaselys հեղուկանավը, որը պատկանում է Engie-ին, բրիտանական Օյլ օֆ Գրին նահավահանգստից ռուսական գազի առաջին խմբաքանակը տեղափոխում է ամերիկյան Everett տերմինել, որը գտնվում է Բոստոնի մոտակայքում: Պարբերականն իր հրապարակման մեջ ընդգծում է, որ Gaselys-ը տեղափոխում է հենց ռուսական ծագման գազ, և հավելում, որ արդեն հունվարի 22-ին հեղուկանավը կհասնի Միացյալ Նահանգներ: Նշենք, որ սկսած 2014 թվականից, սա Everett տերմինալի համար առաջին ներկրված խմբաքանակն է:



Коммерсант-ը մանրամասնում է, որ ԱՄՆ արեւելյան ափին գազի հազար խորանարդ մետրը աննախադեպ գնաճ է արձանագրել` հասնելով 6,3 հազար դոլարի: