Խոշոր ավտովթար Օմսկում

Խոշոր ավտովթար Օմսկում
ՌԴ Օմսկ քաղաքում տեղի է ունեցել խոշոր ավտովթար: Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղի իրավապահների փոխանցած տեղեկությունները, իրար են բախվել միանգամից վեց մեքենա` ВАЗ-2112, Mazda-3, Toyota Fielder, Nissan Teana մակնիշների: Վթարի հետեւանքով կան տուժածներ: Երեք մարդ հոսպիտալացվել է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կուզբաս-Ալթայ մայրուղում տեղի ունեցած վթարի հետեւանքով մեկ տասնամյա երեխա զոհվել էր, չորս մարդ վիրավորվել: