Արցախում զինծառայող է մահացել․ նախնական տվյալներով՝ շմոլ գազից թունավորումից

Արցախում զինծառայող է մահացել․ նախնական տվյալներով՝ շմոլ գազից թունավորումից
Հունվարի 6-ին ժամը 02:10-ի սահմաններում դժբախտ պատահարի հետեւանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992 թվականին ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը: Նախնական տվյալներով՝ զինծառայողը թունավորվել է շմոլ գազից, տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:



Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:



Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: