Պարգևատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով

Պարգևատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա՝ դեկտեմբերի 9-ի հրամանագրով Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Վարուժանի Թովմասյանը պարգեւատրվել է Հանրապետության Նախագահի շնորհակալագրով։



ՀՀ նախագահի համապատասխան կարգադրության մեջ ասված է.



«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.



Բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Վարուժանի Թովմասյանին պարգեւատրել Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագրով»: