Քո Յուրայի Սև լիճն ու Իշխանասարը հանձնելուց ֆլեշմոբ անեիր․․․

Քո Յուրայի Սև լիճն ու Իշխանասարը հանձնելուց ֆլեշմոբ անեիր․․․

Անահիտ Բախշյանը  2018-ի էյֆորիայի տակ է մնացել։ Եթե ինչ որ կերպ կարելի է հասկանալ զարհուրելի բառապաշարով, գզգզված մազերով, հայհոյախառն լորձունքով, զեբրավոր հագուստներով,  «Նիկոլ, փրկիչ» գոռացող կանանց, իրեն ոչ մի կերպ հասկանալ չես կարող։ Ահա թե ինչ է գրում․ 

«Ժողովուրդ ջան, եկեք միանանք այս ֆլեշմոբին
Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ինչպես նաև `ՀՀ իշխանության կրողն եմ ու ՌԴ ԱԳՆ-ին պատասխանում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը անկախ ու ինքնիշխան երկիր է, որտեղ ՀՀ քաղաքացու ազատ արտահայտվելու իրավունքը սահմանված է օրենքով:
Գոյություն ունեցող որևէ պետություն բարոյական և իրավական իրավունք չունի խառնվելու մեր երկրի ներքին և արտաքին գործերին.
Վերոնշյալը համարում եմ քաղաքական սանձարձակություն.

Ի տարբերություն ձեր «երկրի», որը կառավարվում է մեկ մարդու կողմից,
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ԺՈՂՈՎՐԴԻՆ, որը ամրագրված է ՀՀ Սահմանդրությամբ, և դուք արդեն ստացել եք ձեր քայլերի պատասխանը ՀՀ իշխանության միակ տիրոջից`ԺՈՂՈՎՐԴԻՑ»:

Սա ամենամեծ հակառուսական քարոզարշավն է, որ Անահիտ Բախշյանն անում է որպես «ՀՀ վարչապետ», որպես ՀՀ իշխանություն կրող, ով կարող է պատասխանել ՌԴ ԱԳՆ-ին։  Նա դեռ 2018-ի նիկոլական  էյֆորիայի տակ է, որ ՀՀ-ում երկու միլիոն վարչապետ կա։ Հայաստանի համար այս ծանր աշխարհաքաղաքական վիճակում, նա կրակ է լցնում մխացող Հայաստանի  վրա։ Հետևանքների մասին չի՞ մտածում։ 

Ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ԺՈՂՈՎՐԴԻՆ։ Էդ ո՞ր ժողովրդին է պատկանում։ Նրան, որ անգամ չգիտի՞, թե վաղվա օրը ինչ սև է գալու ազգի գլխին։ Էդ ո՞ր ժողովրդին է պատկանում, որից թաքցվում է, թե իր երկրի հետ ինչ է կատարվում։ 
Հայրենիքը հանձնելուց ֆլեշմոբ անեիր, տիկին․․․ Արցախի 75 տոկոսը հանձնելուց ֆլեշմոբ անեիր։ Աղավնոն, Բերձորը, Սուսն են հանձնում, ֆլեշմոբ անեիր։ Քո Յուրայի քաղաքի  դիրքերը հանձնելուց ֆլեշմոբ անեիր։ Քո Յուրայի Սև լիճն ու Իշխանասարը հանձնելուց ֆլեշմոբ անեիր։ 
Բավ է ժողովուրդ հորջորջելով թքեք  ժողովրդի հոգու մեջ։ 

Ավելին չեմ կարող գրել, որովհետև քո ամուսինը իմ մանկության ընկերն է։ Մեր տունն Յուրայենց տանը կպած է եղել։ Ինչքա՜ն ենք խաղացել, կիսվել միմյանց հետ։ Յուրայի հոր հետ եմ աշխատել քանի՜ տարի։ Մայրը եղել է իմ քիմիայի ուսուցչուհին։  Յուրան չէր ուզի, որ դու այդքա՜ն հեռանայիր իրենից, իր քաղաքից, տնից․․․