Փաշինյանի եղբայրը կանաչ-կանաչ բացատում՝ «պերաշկի փարթիից» հետո…

Փաշինյանի եղբայրը կանաչ-կանաչ բացատում՝ «պերաշկի փարթիից» հետո…

Նիկոլ Փաշինյանի «պերաշկի» շոուից հետո ինչ-որ մեկը որոշել է վարկաբեկել նաեւ նրա եղբորը՝ Արտակ Փաշինյանին ու իշխանական լրատվամիջոցների «գերաստղ» Նարեին գործուղել է «անտառ»՝ որտեղ, իբր, վարկերի տակ նեղված ապրում է Արտակը: Ի տարբերություն կրտսեր եղբոր՝ Նիկոլի, Արտակ Փաշինյան Արտակը 20 թվի չարաբաստիկ նոյեմբերի 9-ից հետո ամաչել է մարդամեջ դուրս գալ՝ հեռացել, մեկուսացել է Իջեւանի անտառներում: Նույնը նաեւ Փաշինյանների հոր մասին էին ասում, ով մահացավ պարտությունից շատ չանցած: 

Խաչատուր Սուքիասյանի կայքում աշխատող Նարեն ստանալով հանձնարարականներն ու մի մեծ արկղ քծնանքի «օճառ», կարմիր գլխարկի նման գնացել էր անտառ՝ Արտակի հետ ու Արտակի մասին ռեպորտաժ պատրաստելու: Ի դեպ, Արտակ Փաշինյանը ԱԺ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանի հայրն է, որը հեռացել է Հայաստանից եւ Գերմանիայում բիզնես է անում։ Երիտասարդ լրագրողը որքան էլ փորձեց ինտրիգների մեջ ներքաշել վարչապետի եղբորը, վերջինս պինդ տղամարդու նման չտրվեց սադրանքներին ու չհանձնվեց: Իսկ Նարեի անկեղծ խոստովանանքին, թե՝ «ես ինտրիգներ եմ սիրում», Արտակը պատասխանեց. «Ես կարամ  էքստրիմներ անեմ, ինտրիգն ինչի՞դ ա պետք, ես իմ խաղաղ կյանքով ապրում եմ…Տարիքս թույլ չի տալիս…» : Սա ավելի շատ նման էր. «Աղջի՛կ ջան, շառդ քաշի» խնդրանք- հորդորի: Նարեն ավելի հիասթափվեց. «Արաղը խմեցինք, էլի չանկեղծացավ…»: 

Տեսնելով, որ Արտակ Փաշինյանի տունն այդքան էլ չքավոր կյանքով ապրող մարդու տուն չէ, Նարեի «պրոֆեսիոնալիզմը» հուշեց, որ կարելի է կեղծիքի դիմել՝ առաջարկեց նկարահանումն անել որեւէ խրճիթում, ինչին արժանապատվորեն չհամաձայնեց Արտակ Փաշինյանը: Բացը լրացնելու համար Նարեն սեփական գնահատականներով էր կոնպենասցնում իր «գործուղման» նպատակը.«Բա սա վարչապետի եղբորը հարիր կյանք ա՞:  Եկել անտառում եք ապրում, աշխատող չեք պահում, քիչ չի՝ արաղ եք քաշում…»: Որպեսզի հարազատության մթնոլորտ ստեղծվի, ասաց, որ իրեն շատ են նմանեցնում Նիկոլ Փաշինյանին: Այստեղ չհամաձայնել չենք կարող. իրոք, որ Նարե Մարտիրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը շատ նման են իրար, ոնց որ մի հորից ու մի մորից լինեն… 

Լրագրողին արմանք-զարմանք պատճառեց Արտակ Փաշինյանի կնոջ երիտասարդությունն ու գեղեցկությունը: Այնպիսի տպավորություն էր, թե Արտակ Փաշինյանը մի քվազիմոդո էր, որի կողքին գեղեցիկ կին տեսնելը զարմանալի է: Իսկ ռեպորտաժին համացանցն այսպես արձագանքեց. «Մոռացել են նշել, որ նաեւ սնվում ա անտառային հատապտուղներով...», «Ուտում գազար ու տերեւ, կրծում արմատներ», «Մնաց պարզենք՝ Մաշան ով ա, մեդվեդին գտանք…», «Գնում են մի հին խրճիթ՝ հեքիաթ հորինելու…» եւ այլն եւ այլն։

Իհարկե, Արտակ Փաշինյանի համեստ տունը չի կարելի համեմատել նախկինների, ասենք՝ Սաշիկ Սարգսյանի ու մյուսների դղյակների հետ: Բայց, գերաններից կառուցված շինությունը կասկածի տեղիք տվեց. Կարո՞ղ է ճիշտ են ասում, որ Փաշինյանի «անտառահատության դեմ» կազմակերպած ծեծուջարդը Իջեւանում նրա համար էր, որ անտառի, փայտի բիզնեսներն իրենց ձեռքը վերցնեն իր եղբայրները…

Հ/Գ Ամբողջ հաղորդման մեջ մի լուսավոր կետ կար. Նարեն առաջակեց խմել ապագա հեղափոխությունների կենացը: Սրտանց միանում ենք այդ կենացին ու մաղթում, որ հնարավորինս շուտ լինի հաջորդ հեղափոխությունը։