Ջուրը կթանկանա

Ջուրը կթանկանա
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում, քննարկելով «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների վերանայման հարցը, որոշում է կայացվել խմելու ջրի սակագինը սահմանել 191,414 դրամ 1խմ-ի դիմաց՝ թանկացնելով 14,1 դրամով։ Ընդունված որոշումը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։ Հանձնաժողովը հիշեցրեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ այդ վճարումը չի արվելու բաժանորդների գրպանից, այլ ընկերության տված վարձավճարներից։



Հիշեցնենք, որ «Հրապարակը» դեռեւս նոյեմբերի 4-ին է[ գրել](https://www.hraparak.am/posts/59fd1d58d5a5fa241896402d/%D5%B0%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF-%D5%BB%D6%80%D5%AB-%D5%A9%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB%D6%81-%D5%BF%D5%B8%D6%82%D5%AA%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A7-%D5%A2%D5%B5%D5%B8%D6%82%D5%BB%D5%A5%D5%B6), որ իշխանությունները չեն ցանկանում բարձրացնել ջրի սակագինը՝ ըստ ամենայնի վախենալով հանրության արձագանքից։ Ըստ այդմ՝ որոշվել էր՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է մերժի «Վեոլիա ջուր» ընկերության հայտը՝ սակագինը բարձրացնելու վերաբերյալ, փոխարենը պետությունը կնվազեցնի ընկերության վարձակալական գումարը։ «Այս պարագայում, փաստորեն, ոչ թե քաղաքացին է ամսական կտրվածքով ավել գումար վճարելու, այլ տուժելու է մեր հարկերից ձեւավորված պետբյուջեն։ Նշենք, որ ՀԾԿՀ-ն պետք է մինչեւ դեկտեմբերի 1-ը որոշում կայացնի «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացրած հայտի մասով։ Եթե ՀԾԿՀ-ն հաստատի նրանց դիմումը, ապա ներկայումս 1 խմ ջրի դիմաց վճարվող 180 դրամը կդառնա 194․3 դրամ, կփոփոխվի նաեւ խոշոր բաժանորդների համար սակագինը, նախկին 54 դրամի փոխարեն՝ 58․3 դրամ»,-գրել էր թերթը։