«Հրապարակ». Գեներալ Մանվելի մոտ «կյանքի նոր նպատակ» է առաջացել

«Հրապարակ». Գեներալ Մանվելի մոտ «կյանքի նոր նպատակ» է առաջացել
Պարզվում է` գեներալ Մանվելի մոտ «կյանքի նոր նպատակ» է առաջացել՝ ստեղծել կանանց կամավորական ջոկատ: Ու ողջ օրը նստած Վիգեն Սարգսյանի ականջին՝ փորձում է «էդ գործը» գլուխ բերել: Ասում են` գրեթե արդեն համոզել է Վ. Սարգսյանին: Որ Նազի՞կը (գեներալի կինը) ղեկավարի էդ ջոկը՝ հարցրինք մեր աղբյուրին: «Ոչ, որ Հայաստանում էլ Իսրայելի նման կանանց ուժեղ բատալիոն ըլնի»: Ի դեպ, նոյեմբերի երրորդ տասնօրյակում Մանվել Գիգորյանի գլխավորությամբ կտոնվի նրա ղեկավարած հինգերորդ բրիգադի 25-րդ տարեդարձը, որին կմասնակցի երկրի գերագույն գլխավոր հրամանատարը` Սերժ Սարգսյանը, նաեւ` Պնախարար Վիգեն Սարգսյանը։ Բոլորով կգնան Եռաբլուր, ապա Էջմիածնի «Վան» ռեստորանային համալիր` նշելու տոնը: