Բելգիայում ուսումնասիրում են Պուչդեմոնի ձերբակալության սանկցիայի հարցը

Բելգիայում ուսումնասիրում են Պուչդեմոնի ձերբակալության սանկցիայի հարցը

Բելգիական իշխանությունները ուսումնասիրում են իսպանական դատարանի կողմից Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնի հանդեպ տրված ձերբակալման սանկցիայի հարցը: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով բելգիական դատախազ Էրիկա Վան Դեր Սիպտի հայտարարությունը գործի առնչությամբ:



«Մենք ուսումնասիրում ենք ձերբակալման սանկցիան եւ արդեն երկու օրից կփոխանցենք դատարանին», — ասել է դատախազը: Նշենք, որ ըստ ընթացակարգի դատարանը որոշում է կայացնելու եւ բավարարելու դեպքում սանկցիան, Պուչդեմոնը կձերբակալվի եւ կարտահանձնվի Իսպանիայից: