Նախկին նախարարը վթարի է ենթարկվել

Նախկին նախարարը վթարի է ենթարկվել

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը երեկ երեկոյան Դալմա Գարդեն Մոլի մոտ ավտովթարի է ենթարկվել։ Մեր թղթակիցը ֆիքսել է պատահարը։ Տաքսու մեքենան կտրել է Հովհաննես Մանուկյանի մեքենայի դիմացը, իսկ մի մեքենա հարվածել է հետևից: Տաքսու վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից: Մեքենան վարել է Մանուկյանը, նա եղել է որդու հետ: Տեղեկացնենք նաև, որ վթարի պատճառով մեկ ժամից ավելի պարալիզացվել է այդ հատվածի երթևեկությունը:



«Դեպք է, եղել է, բոլորի հետ էլ կարող էր պատահել, կարևորը որևէ մարդու բան չի եղել»․-hraparak.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Մանուկյանը։ Հովհաննես Մանուկյանը տեղեկացրեց նաև, որ տաքսու վարորդին դեռ չեն գտել։



Լուսանկարը՝ «Հրապարակի»