Կրակոցներից հետո մեքենան Թուֆենկյանից արագ հեռացավ․ տեսանյութ

Կրակոցներից հետո մեքենան Թուֆենկյանից արագ հեռացավ․ տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչել են կրակոցներ, կա սպանված։ Քիչ առաջ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սպանվածը Ալավերդու բնակիչ է՝ 1974թ ծնված Գ․Մ․-ն, վիրավորը նույնպես Լոռու մարզի բնակիչ է՝ 1974թ ծնված, նրան տեղափոխել են հիվանդանոց եւ բժշկական օգնություն ցուցաբերել։ 



Կրակոցներից վայրկյաններ անց մեր խմբագրությունից հաջողվեց ֆիքսվել արագ սլացքով դեպքի վայրից հեռացող մեքենա։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է մեքենան բարձր ազդանշանով փորձում հեռանալ։