Քաղաքական ենթատեքստ չկա․ Լեւոն Մկրտչյանը՝ ռուսաց լեզվի շուրջ բարձրացված աղմուկի մասին (տեսանյութ)

Քաղաքական ենթատեքստ չկա․ Լեւոն Մկրտչյանը՝ ռուսաց լեզվի շուրջ բարձրացված աղմուկի մասին (տեսանյութ)

«Միառժամանակ դրված են չորս լեզուների՝ անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի եւ ռուսերենի հայեցակարգեր։ Եթե Հայաստանը ուզում է դառնալ բնական գիտությունների տարածք, պետք է օտար լեզուների դասավանդման որակները կտրուկ բարձրացվի»։ Այս մասին այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը՝ անդրադառնալով ռուսաց լեզվի դասավանդման խորացման շուրջ ստեղծված աղմուկին:



Լեւոն Մկրտչյանը նշեց, որ հայեցակարգերում դրված է որակները բարձրացնելու մեխանիկան եւ քաղաքական ենթատեքստ չկա։ «Մենք անկախ երկիր ենք, որտեղ պետական լեզուն հայերենն է»։



Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով կրթության և գիտության նախարարությունը մշակել է դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ, ըստ որի՝ Հայաստանում ռուսերենի խորացված ուսուցումը կարևորագույն խնդիրներից է: