Նոր մանրամասներ Մեսսիի ձերբակալությունից․ ինչու էր գնացել այդ քայլին

 Նոր մանրամասներ Մեսսիի ձերբակալությունից․ ինչու էր գնացել այդ քայլին

Պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկին՝ Լեո Մեսսիին, օրերս ձերբակալել էին։ Արգենտինայի հավաքականը, ինչպես հայտնի է, մեկնել է Պեկին, որտեղ ընկերական հանդիպում կանցկացնի Ավստրալիայի ընտրանու հետ։

Ֆուտբոլիստը չէր կարողացել դուրս գալ օդանավակայանից անձնագրի հետ կապված խնդիրների պատճառով։
Պարզվել էր, որ Իսպանիայի քաղաքացիներին Չինաստան այցելելու համար անհրաժեշտ է վիզա, որը արգենտինացին չէր ունեցել։

Մեսսին ունի և արգենտինական, և իսպանական անձնագիր ու ըստ երևույթին որոշել էր իսպանականով մեկնել Չինաստան։

Իսպանիայի քաղաքացիներն առանց վիզայի չեն կարող մուտք գործել Չինաստան, սակայն նրանք կարող են այցելել Թայվան, որն այս դեպքում նշանակություն չունի։ 

Լեզվական խոչընդոտները դժվարացրել են խնդրի լուծումը, բայց ամեն ինչ վերջում հարթվել է։ Ֆուտբոլիստը արագացված կարգով վիզա է ստացել և հունիսի 15-ին կկարողանա խաղալ ավստրալացիների դեմ։ Չինաստանի մարզական լրատվամիջոցներին մանրամասներ են հայտնի դարձել այս միջադեպից։

Տարբեր հրապարակումների համաձայն՝ արգենտինացին իրոք կարծել է, որ իսպանական անձնագրով Թայվան առանց վիզայի մուտքը տարածվում է նաև Չինաստանի վրա։ «Թայվանը Չինաստան չէ՞»,- ասել է Մեսսին՝ դիմելով սահմանապահներին։