Իմպոտենտների ինքնախոստովանությունը

Իմպոտենտների ինքնախոստովանությունը

Մենք՝ ԵՄ 100 դիտորդներ են ուղարկել Հայաստան, որպեսզի նրանք գավառական հայերին հասկանալի լեզվով բացատրեն՝ «ԵՄ-ն հանձնառու չէ ուժային լծակներ կիրառելով՝ ինչ-որ բան պարտադրել Ադրբեջանին»։ Այսպես կարելի է ընկալել մեծարգո Ժոզեպ Բորելի ուղերձի իմաստը:

Այնուամենայնիվ, ազնվագույն անձնավորություն է Բորելը, նա ազնվորեն բացատրում է, որ ուժի դեմ «խաղ չկա», հայեր: Ասում է, թե «Միջազգային հանրությունն ու ԵՄ-ն հորդորել են Ադրբեջանին հնարավորություն ընձեռել, որպեսզի դիտորդները կարողանան մուտք գործել Լաչինի միջանցք ու լինել այնտեղ տեղակայված անցակետում»:
Ախր, հարգելի Բորել, մի Իլհամին նայիր ու գերսեքսուալ առաջին տիկին Մեհրեբանին: Նրանք օրգանապես չեն կարող տանել իմպոտենտ եվրոպացիներին: Միայն մեկ դեպքում նրանք կանսան ձեր հորդորներին. եթե Երկիր մոլորակը սկսի պտտվել հակառակ ուղությամբ…

Այո, դուք ուժային լծակներ չեք կիրառի ազատության, ժողովրդավարության ու ձեր իսկ հռչակած արժեքների պաշտպանության համար: Մինչդեռ, հավաքական Արևմուտքը չի խորշում (ի դեմս ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի) սպառված ուրանի պարունակությամբ տանկային արկեր մատակարարել Ուկրաինա: Թե ինչ կլինի դրանից հետո այդ երկրի հետ, էական չէ, էականը напакостить России որքան հնարավոր է ավելի շատ: Բայց դա նշանակում է նաև, որ Արևմուտքը հայտնվել է հոգևարքի մեջ՝ գիտակցելով, որ Ռուսաստանը չի պարտվելու այս կռվում: Հետևաբար՝ Ռուսաստանին պետք է թողնել ուրանով հարստացած ուկրաինական տարածք…
Ստացվում է մի զավեշտալի վիճակ. Ադրբեջանը Ռուսաստանից հզոր է, այդ պատճառով էլ Արևմուտքը չի հանդգնում ուժային լծակներ կիրառել նրա նկատմամբ: 

Հ.Գ. Insider-ից տեղեկանում ենք, որ ԱՄՆ-ը սպառված ուրանի զինամթերք է ուղարկում Ուկրաինա, որը կարող է խոցել ռուսական տանկային զրահը : Ենթադրաբար, եթե ԱՄՆ նախագահ Վիլսոնը ողջ լիներ, ապա այդպիսի զինատեսակ կուղարկեր Հայաստան… վիլսոնյան Հայաստանը պաշտպանելու և կայացնելու նպատակով: 
Հետաքրքիր է, ինչպես են իրենց զգում Սևրի պայմանագիրը ստորագրած, 1914-1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա,  չեխերի, սերբերի, խորվաթների և սլովենների  իրավահաջորդները, Սաուդյան Արաբիան)՝ տեսնելով Հայաստանի և Արցախի ներկայիս վիճակը: Արդյոք նրանք գիտակցո՞ւմ են, որ Թուրքիայի սուլթանական կառավարությունն առոչինչ է դարձրել իրենց ստորագրությունները: 

Հ.Գ. Հայերս չպետք է ընկճվենք, որովհետև դիմագրավում ենք թուրքական պետություններին, որոնց չկարողացան դիմակայել արաբական երկրները, բրիտանացիները, ֆրանսիացիները և այլք, ընդհանուր առմամբ գրեթե 1 միլիարդ բնակչությամբ:

Գագիկ Վարդանյան