Վարչապետը գիտի իր անցնելիք ճանապարհը․․․

Վարչապետը գիտի իր անցնելիք ճանապարհը․․․

Խոսվում է վարչապետ Կարեն Կարապետյանի հնարավոր արժեզրկման մասին, բայց անտեսվում է մի կարևոր գործոն։ Հանրության շրջանում «նման արժեզրկումը» կարող է միանգամայն հակառակ «էֆեկտ տալ»։



Շատ են գրառումները, որոնց բովանդակությունն է՝ Կարեն Կարապետյանն ուզում է աշխատել, չեն թողնում։ Այսինքն՝ հանրության մեջ ձևավորվել է կարծիք, որ վարչապետն ուզում է աշխատել, բայց «ձեռքերը կապած են»։ Նա ազատ չէ։



Եթե ուշադրություն դարձրել եք, վարչապետը խոսում է փոփոխությունների մասին, այն փոփոխությունների, որոնց սպասում է ժողովուրդը։ Ինքը լավ տեղյակ է, թե ինչն է խանգարում տնտեսության զարգացմանը, ինչն է խանգարում «առաջ գնալուն» ու բավարարվում է, երբ դրանք բարձրաձայնում է։ Բավարարվում այն առումով, որ հանրությունը զգա՝ ինչ որ մի պատ կա, որ խանգարում է «առաջ գնալ»։



Կարեն Կարապետյանը բարձրաձայնում է, որ այդ խնդիրը կա, հանրությունը տեղյակ է, որ այդ խնդիրը կա ու այդ խնդրի լուծման ձգձգումը կամ տապալումը կարող է վարչապետին արժեզրկելու փոխարեն հասարակական պատպանության տակ առնելու խնդիր առաջացնի։



«Վարչապետին չեն թողնում աշխատի»․ հասարակական նման տրամադրվածություն կառաջանա ու հասարակություն- վարչապետ կապը կամրանա։



Ավելորդ չէ հիշեցնել, որ վարչապետի համար այդ համակարգը խորթ չէ, և երկրորդ անգամ նույն գետը մտնելուց, անցած ճանապարհը պետք է հիշեր։



․․․Ու մտածել, որ վարչապետի պասիվությունը կարող է աշխատել նրա դեմ, առավել քան անհավանական է։ Կարծում եմ վարչապետը պիտի որ հաշվի առած լիներ անցած գետի խորությունը, արգելքները, դժվարությունները, խոչընդոտները ու․․․



Վարչապետը գիտեր, գիտի իր անցնելիք ճանապարհը։ Այդ իսկ առումով անհավանական են թվում վարչապետի հրաժարականի մասին լուրերը։ Եթե մի մարդ նույն ճանապարհով երկրորդ անգամ է անցնում,  որոշելիքը գոնե իր համար պարզ է։ 



Հասմիկ Բաբաջանյան