Ալպերում իսպանացի լեռնագնաց է զոհվել

Ալպերում իսպանացի լեռնագնաց է զոհվել

Ալպերում իսպանացի լեռնագնաց է զոհվել, հայտնում է Europa Press-ը:



Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ: Լեռնագնացը վայր է ընկել ժայռից: Փրկարարները վատ եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել նրա մարմինը հանել ձորակից: 



Ավելի վաղ Ավստրիական Ալպերում վերելքի ժամանակ ժայռից ընկել էր լեռնագնացների 6 հոգանոց խումբը: Նրանցից 5-ը զոհվել էին: