Թրամփը ցանկանում է բարեփոխել ՄԱԿ-ը

Թրամփը ցանկանում է բարեփոխել ՄԱԿ-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է այս տարվա սեպտեմբերի 18-ին ՄԱԿ Կենտրոնակայանում համաժողով կազմակերպել աշխարհի առաջնորդների մասնակցությամբ, որի օրակարգը լինելու է ՄԱԿ-ի բարեփոխումը: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, ում տրամադրության տակ հայտնվել է այդ ժողովի գումարման մասին փաստաթուղթը: Նշվում է, որ Թրամփը ցանկանում է, որպեսզի պետությունների առաջնորդները նախ ստորագրեն հայտարարություն բաղկացած տասը կետից, որը կոչ է անում ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին սկսել բարեփոխումներ ՄԱԿ-ի ներսում եւ ապա արդեն կհրավիրվեն Թրամփի կազմակերպած համաժողովին: