Բյուրական գյուղի հարակից անտառում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Բյուրական գյուղի հարակից անտառում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի հարակից անտառում սեպտեմբերի 4-ին, ժամը 11:10-ի դրությամբ հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:



Ժամը 12:09-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 71 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 54 զինծառայող, անտառտնտեսության 30, ոստիկանության 25, քաղաքապետարանից 20 աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ:



Ավելի վաղ հայտարարվել էր, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:



Դեպքի վայր էր մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:



Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 20 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք: