Ծխող վարորդը վնաս է հասցնում ուղեւորների առողջությանը (ֆոտո)

Ծխող վարորդը վնաս է հասցնում ուղեւորների առողջությանը (ֆոտո)

Մինչ Երեւանի քաղաքապետարանը որոշում է, որ պետք է հասարակական տրանսպորտում երաժշտություն չհնչի, տարիներ առաջ իբր լուծված վարորդների չծխելու հարցը մնում է բաց։ Բավական է մեկ օր երթեւեկել Երեւանի հասարակական տրանսպորտով, եւ կտեսնես բազմաթիվ ծխող վարորդների։



Վարորդները սիրում են մեքենաների մեջ զանազան գրություններ փակցնել հեռախոսով չխոսելու, դուռը կամաց ծածկելու մասին, սակայն իրենք իրենց վարքով վնաս են հասցնում մարդկանց առողջությանը։



Հիշեցնենք, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում`քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում, արգելվում է ծխախոտի օգտագործումը։ Իսկ քաղաքապետարանն էլ բազմիցս հայտարարել է, որ լինելու է նախանձախնդիր այս հարցում։



Հ․Գ․ Լուսանկարը արվել է 28 համարի ավտոբուսում