Վայ, Օմես, Օմես...

Վայ, Օմես, Օմես...
Մեր տեղեկություններով` Արժույթի միջազգային հիմնադրամում իր առաքելությունն ավարտած նախկին  մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսի ազգությամբ բրիտանացի ամուսինը մինչեւ Հայաստանից  մեկնելն աշխատում էր "Ամերիա" բանկում եւ ստանում 12 հազար ԱՄՆ դոլարին համարժեք աշխատավարձ:  Հիշեցնենք, որ սույն  տիկինը վերջին շրջանում հանդես էր գալիս մեր իշխանությունների սիրած լավատեսական կանխատեսումներով: Իսկ տիկին Օմեսն ինքը տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յու. Սուվարյանի եւ այլ տնտեսագետների թվում 2008 թվականին գրախոսել էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հեղինակած "Փոխարժեքի դերը դրամավարկային քաղաքականության մեջ" գիրքը: Որը, հիշեցնենք, ընդդիմադիր մամուլի հրապարակումներից մեկի համաձայն, Ռուսաստանում տպագրված տնտեսագիտական մի աշխատության պլագիատն է: