73-ամյա կինը կախել է իրեն

73-ամյա կինը կախել է իրեն
Հուլիսի 11-ին, ժամը 12:15 րոպեին Կապանի բժշկական կենտրոնի շտապ օգնության բաժանմունքն ահազանգ է ստացել, որ Կապանի  Նժդեհի 18 շենքի 11-րդ բնակարանում խոհանոցում գազատար խողովակից պարանով կախվել եւ ինքնասպանություն է գործել 73-ամյա Ելենա Դավթյանը։ Ըստ որոշ տեղեկությունների, Ե. Դավթյանը հիվանդ էր, խնամող չուներ ու հարեւանների հետ զրույցում մեկ-մեկ ակնարկել էր, որ մի օր իրեն կսպանի: