Արմենականներին նոր ատենապետ է պետք

Արմենականներին նոր ատենապետ է պետք
Այսօր Արմենական ռամկավար ազատական կուսակցության համագումարն է: Վերջինս հիմնադրվել է անցած տարի, եւ 1 տարի անց դարձյալ նոր ղեկավարություն ընտրելու անհրաժեշտություն է զգացվել: Կուսակցության փոխատենապետ Արմեն Մանվելյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ այս մեկ տարին իրենց հարկավոր էր կուսակցաշինական աշխատանքներով զբաղվելու համար: Ի դեպ, համագումարը կլոր սեղանի շուրջ է անցնելու՝ բանավեճի ու քննարկումների տեսքով, իսկ կուսակցության ատենապետի հավանական թեկնածուն Հակոբ Ավետիքյանն է: