Իտալիայում ընտրել են "Միս Չաղլիկին"

Իտալիայում ընտրել են "Միս Չաղլիկին"




Այս անգամ այս տիտղոսին է արժանացել Անջելա Սկոնյամիլիոն` պիցերիայի մի մատուցողուհի, որը կշռում է 179 կգ: Գեղեցկուհուն հաջողվել է հաղթել իրմրցակցուհիներին այն բանի շնորհիվ, որ նրանք իրենից 500 գրամով ավելի թեթեւ են եղել: Անջելան ուրախ է եւ համոզված, որ կնոջ գրավչությունըպայմանավորված է նրա բնավորությամբ եւ ուրախ բարքով, այլ ոչ թե նրա մարմնի քաշի ավելցուկով կամ պակասորդով:



Մրցույթի կազմակերպիչների խոսքերով, "Միս Չաղլիկ"-ն անց է կացվում այն նպատակով, որպեսզի հավաքի այնպիսի կանանց, որոնց չափերը հեռու ենընդունված ստանդարտներից, եւ հենց իրենց ու հանդիսատեսին հասկացնի, որ գեղեցկությունը չպետք է որոշակի կաղապարների մեջ առնվի:



Մրցույթի հիմնադիր Ժանֆրանկո Լազարեչին ասում է, որ մրցույթն օգնում է տեսնել կանանց այլ տիպի գեղեցկությունը եւս: "Ինչու մենք պետք է հետեւենք միայնընդունված չափորոշիչներին",- ասում է նա: