Հիմա Արցախը մերն է՞, թե՞ ուրիշի ձեռն է

Հիմա Արցախը մերն է՞, թե՞ ուրիշի ձեռն է
Տուրիզմի ամենաթեժ սեզոնին Հայաստան ու Արցախ այցելած օտարերկրացիների մոտավոր թիվն անգամ անհայտ է: Երեւանում ԼՂՀ ներկայացուցչության աշխատակից Լիդա Գեւորգյանն ասաց, որ թեպետ լինում է, որ օտարերկրացիներ դիմեն իրենց ու ստանան Ղարաբաղ այցելելու թույլտվություն կամ, ավելի ստույգ` գրանցվեն իրենց մոտ, նոր գնան Ղարաբաղ, սակայն տուրիստական այն գործակալությունները, որոնց երթուղիներում ներառված է նաեւ Արցախը, բոլոր հարցերը կարգավորում են ՀՀ ԱԳ նախարարության միջոցով: ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ինչպես միշտ, չքմեղացավ, երբ խնդրեցինք նրան տրամադրել տեղեկություններ Արցախ գնացող տուրիստների մասին: Նա խորհուրդ տվեց մեզ հետաքրքրող հարցերն ուղղել ԼՂ արտաքին գերատեսչություն: Տեղեկացնենք, որ ԱՊՀ երկրների քաղաքացիներին Հայաստան այցելելու համար վիզա պետք չէ, իսկ արտասահմանցիները Հայաստան գալիս են վիզայով, բայց Արցախ գնում են հենց այնպես: