Թեղուտի պաշտպանության խումբը բողոքի ակցիա է կազմակերպում

Թեղուտի պաշտպանության խումբը բողոքի ակցիա է կազմակերպում
Օգոստոսի 31-ին, ժամը 12.45-ին Թեղուտի պաշտպանության խումբը կազմակերպում է բողոքի ակցիա Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) երևանյան գրասենյակի դիմաց (Ցիտադել բիզնես կենտրոն, Տերյան 105/1): 2009թ-ի հունվարին կնքված պայմանագրի համաձայն EBRD-ն 10 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրելու ՎՏԲ ռուսական բանկին` ուղղված փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը Հայաստանում: Ինչպես հայտնի է, ՎՏԲ բանկը պատրաստվում է 250 միլիոն ԱՄՆ դոլա...րի վարկ տրամադրել Էյ-Սի-Փի ընկերությանը` Թեղուտում պղնձամոլիբդենային հանքավայր շահագործելու նպատակով: Մեր տեղեկությունների համաձայն` ավելի վաղ EBRD-ն հրաժարվել էր վարկավորել այդ նույն ծրագիրը` հաշվի առնելով վերջինիս հսկայական բացասական բնապահպանական հետևանքները: Սակայն շարունակելով համագործակցել ՎՏԲ-ի հետ, EBRD-ն փաստորեն անուղղակիորեն հովանավորում է Թեղուտի անտառի ոչնչացման աղետաբեր ծրագիրը:

EBRD-ն զարգացման բանկ է, որը բացառիկ բնապահպանական մանդատ ունի: Մենք պահանջում ենք EBRD-ից հարգել իր սեփական սկզբունքները` հստակ դիրքորոշում արտահայտելև դատապարտել իր գործընկեր ՎՏԲ-ի կողմից Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը: Հակառակ դեպքում պահանջում ենք կասեցնել վերջինիս վարկավորումը: ՎՏԲ-ի հետ շարունակվող համագործակցությունը կդիտարկվի որպես քաղաքական աջակցություն նման անօրինական, բնապահպանական իմաստով ավերիչ և սոցիալական իմաստով անպատասխանատու ծրագրին, և ՎՏԲ-ի հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները հավասարապես հասցեագրված կլինեն նաև EBRD-ի նման հեղինակավոր ֆինանսական հաստատությանը:



Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման արդյունքում Լոռու մարզում ոչնչացվելու է ավելի քան 1000 հա անտառ, վերանալու են բացառիկ բուսական ու կենդանական տեսակներ, էկոհամակարգեր, աննախադեպ մեծ չափի հասնող պոչամբարում տեղակայվելու են 500 մլն տոննա պոչանքներ և 600 միլիոն տոննա թունավոր թափոններ, թունավորման վտանգի առաջ են կանգնելու գետեր ու ջրագոյացման աղբյուրներ: Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչներից պետական գերակա շահի անվան տակ հողը խլվել է 1խմ ընդամենը 40 դրամով: Հանքարդյունաբերական ծրագրի անօրինականությունը վիճարկվում է ՀՀ դատարանում և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեում:



Թեղուտի պաշտպանության խումբ

[email protected]

093 080485, 091 309574