Զուրաբյանը զավեշտալի է համարել այն տեսակետը, որ առաջինը Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը

Զուրաբյանը խորհուրդ է տալիս ինչ-որ առաջարկ անելուց առաջ լավ մտածել։ «Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է անի այնպիսի քայլեր, որոնք կնպաստեն ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը։ Միթե՞ մտքի տիտան է պետք լինել՝ հասկանալու համար, որ եթե Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը, դրանով կառաջացնի համաշխարհային ռեակցիա՝ ուղղված Ադրբեջանի ջանքերի օժանդակմանը։ Միթե՞ մտքի տիտան է պետք լինել՝ հասկանալու համար, որ դա միջազգային հանրությանն ուղղված մարտահրավեր կդիտվի»,- նշեց նա։
Ըստ Զուրաբյանի՝ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու առաջարկներն այսօր անում են այն մարդիկ, ովքեր մտքի նույն խորությամբ խոսում են այն մասին, որ պետք է ճանաչել Թուրքիայի ամբողջականությունը Սևրի պայմանագրի շրջանակում։ «Եվ նման հայտարարություններ են անում մարդիկ, ովքեր ցանկանում են պատասխանատվություն կրել հայ ժողովրդի բախտի տնօրինման համար»,- նշեց նա։
Ըստ Զուրաբյանի՝ ԼՂՀ անկախության դե յուրե ճանաչմանը կարելի է հասնել միայն գործով՝ շենացնելով, բնակեցնելով և հզորացնելով Արցախը։ «Սա պետք է արվի, մենք էդ էինք անում ժամանակին, բնակեցնում էինք Ղարաբաղը։ Լաչինում բնակչությունը 15 հազարի հասավ, հիմա կրճատվել է՝ 5 հազար կլինի՞, չգիտեմ»,- նշեց նա։
Tert.am
Կարծիքներ