Քոչարյանը Հաագայում. որպես ամբաստանյա՞լ, թե դեսպան

Քոչարյանը Հաագայում. որպես ամբաստանյա՞լ, թե դեսպան
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Նիդերլանդների Թագավորությունում (նստավայրը` Հաագա) և Ճապոնիայում (նստավայրը` Տոկիո) ՀՀ դեսպանություններ ստեղծելու ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերին։ Աշխարհի այս առաջատար երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ բացելը բխում է մեր երկրի շահերից, մանավանդ, որ այստեղ գործում են Ադրբեջանի և Վրաստանի դեսպանությունները, իսկ Ճապոնիան դեսպաններ ունի Բաքվում և Թբիլիսիում, ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։



Հետաքրքիր է, որ Նիդեռլանդներում դեսպանատունը որոշվել է բացել Հաագայում, այն քաղաքում, որտեղ գտնվում է միջազգային դատարանը, եւ որին Հայաստանի ընդդիմությունը հայց է ներկայացրել` ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի: Թերեւս, դատարանը գործը վերցնելու եւ քննելու դեպքում, ավելորդ ծախսերից խուսափելու համար, Հայաստանի իշխանությունը նպատակահարմար է գտել դեսպանատունը բացել հենց այդ քաղաքում: Մյուս կողմից էլ, շատ հնարավոր է, որ Ռոբերտ Քոչարյանը հայ վերջին պաշտոնյան չլինի, որ կանգնելու է Հաագայի դատարանի առաջ: Մյուս կողմից, չի բացառվում, որ գուցե հենց Քոչարյանն էլ նշանակվի դեսպան Հաագայում:



lragir.am