Վախեցող ուժի անունը Հանրապետական չի լինում

Վախեցող ուժի անունը Հանրապետական չի լինում
ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը հայտարարել էր, թե Հայաստանում քաղաքական նոր ուժի անհրաժեշտություն եւ քաղաքական պատվեր չկա: Մեր թերթի հետ զրույցում քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը, որը պատրաստվում է նման ուժ ձեւավորել, ասաց. «Ժամանակը կորոշի, էստեղ որեւէ անհատ որոշում չի կայացնելու` դրա անհրաժեշտությունը կա, թե չկա», ապա հավելեց. «Ժամանակը եւ պրոցեսները ցույց կտան»: Իսկ  ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը մեր հարցին, թե Հանրապետականը մտավախություններ ունի՞ այդ ուժի հետ կապված, կարծում է, որ մրցակցությանը չի դիմանա՞, նման պատասխան է տվել. «Եթե Հանրապետականը մտավախություններ ունեցող ուժ լիներ, անունը Հանրապետական չէր լինի»: Թե ինչ կլիներ ՀՀԿ-ի անունը, Գալուստ Գրիգորիչն այդպես էլ չի բացահայտել: