Ադրբեջանցիներին արգելում են երկրից դուրս գալ

Ադրբեջանցիներին արգելում են երկրից դուրս գալ
Ադրբեջանում ժամանակավորապես արգելված է երկրից հեռանալ այն քաղաքացիներին, որոնք չեն կատարել պարտքերը մարելու վերաբերյալ դատարանի որոշումները: Այս մասին հայտնել է Ադրբեջանի դատական կարգադրիչների ղեկավար Խանլար Զեյնալովը: Այս արգելքը պայմանավորված է օրենսդրական փոփոխությամբ եւ արդեն սկսվել է կիրառվել: Խանլար Զեյնալովի կարծիքով, երկրից դուրս գալու արգելքը դրական է ազդեցություն է ունեցել պարտքերի մարման ժամկետների վրա: Դատական ակտերի չկատարման համար ոչ միայն ավելացել է տուգանքի չափը, այլեւ սահմանվել է մինչեւ 10 օր ազատազրկում: