Արգենտինայում հայտնաբերել են Երկիր մոլորակի ամենահին բնակչի մնացորդները

Արգենտինայում հայտնաբերել են Երկիր մոլորակի ամենահին բնակչի մնացորդները
Արգենտինացի գիտնականները պնդում են, որ կյանքը Երկրի վրա գոյություն է ունեցել շատ ավելի վաղ, քան ընդունված է կարծել։ Նրանք երկրի հյուսիս–արևմուտքում գտել են մոլորակի ամենաառաջին բնակիչ մամուռի սպորերը, և արդեն իսկ կարելի է խոսել հսկայական հայտնագործության մասին. այդ մամուռը համաշխարհային օվկիանոսից ցամաք է դուրս եկել գրեթե 490 միլիոն տարի առաջ, այսինքն՝ 50 միլիոն տարի ավելի վաղ, քան նախկինում կարծում էին, հայտնում է "Вести"–ն։



Ինչպես ասում է կենսաբանական գիտությունների թեկնածու, ՌԳԱ Կոմարովի անվան Բուսաբանական ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսեյ Պոտյոմկինը, չնայած որոշ չպարզված հարցերի, մի բան ակնհայտ է՝ հենց այս՝ Արգենտինայում գտնված մամուռն է առաջինը դուրս եկել օվկիանոսից և դարձել ամբողջ բուսական և, հնարավոր է նաև, կենդանական աշխարհի նախահայրը։



Ավելի վաղ կարծում էին, թե առաջին մամուռները ցամաքի վրա հաստատվել են Չեխիայի և Սաուդյան Արաբիայի տարածքում։ Սակայն հիմա արդեն հաստատվեց, որ այս մամուռը, որը չունի ո՛չ արմատներ, ո՛չ տերևներ, հանդիսանում է եթե ոչ բոլոր մարդկանց, ապա, անկասկած, բոլոր ծառերի և բույսերի նախնին։