Մենք էլ ենք ուզում, չէ...

Մենք էլ ենք ուզում, չէ...
Մեր տեղեկություններով` ԱԺ կոալիցիոն տիկնայք վերջերս հանդիպում են ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ եւ իրենց դժգոհությունն են հայտնել, որ ԱԺ լրատվական ծառայության կողմից իրենց աշխատանքը գրեթե չի լուսաբանվում, հեռուստատեսությամբ երեւում է միայն ԲՀԿ պատգամավոր Նարիա Զոհրաբյանը: Հովիկ Աբրահամյանն ուշադիր լսել է պատգամավորուհիներին եւ խոստացել կարգավորել խնդիրը: Իսկ Նաիրա Զոհրաբյանը, ի դեպ, երեկ lragir.am-ի փոխանցմամբ, օգնել է երեւանյան սրճարաններից մեկի վանդակում միայնակ մնացած, սոված կապիկին տեղափոխել ապահով եւ տաք վայր: