Չայլուի դեպքերի ժամանակ վիրավորված Անդրանիկ Արզումանյանը սկսել է ինքնուրույն շնչել

Չայլուի դեպքերի ժամանակ վիրավորված Անդրանիկ Արզումանյանը սկսել է ինքնուրույն շնչել
Հուլիսի 18-ին Չայլու գյուղի շրջակայքում ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով վիրավորված Անդրանիկ Արզումանյանի առողջական վիճակում էական փոփոխություններ չկան, սակայն տեղաշարժ նկատվում է. Անդրանիկը սկսել է ինքնուրույն շնչել` արհեստական շնչառության սարքից նրան անջատել են: Այս մասին մեզ հայտնեց կենտրոնական զինվորական հոսպիտալի տնօրեն Միքայել Միքայելյանը: Հիշեցնենք, որ հայկական կողմը տվել էր 4 զոհ եւ 4 վիրավոր, որոնցից ծանր էր հատկապես Անդրանիկ Արզումանյանի վիճակը: Նա հրազենային վնասվածք էր ստացել գլխի հատվածում եւ գրեթե 4 ամիս կոմայի մեջ էր: Սկզբնական շրջանում բժիշկները հույս չէին տալիս, սակայն, բարեբախտաբար, դրական փոփոխություններ կան: