Կմասնակցի՞ կերուխումին

Կմասնակցի՞ կերուխումին
Նոյեմբերի վերջերին նախատեսված է Սերժ Սարգսյանի այցելությունը Արագածոտնի մարզ, որտեղ նա պետք է մասնակցի Ոսկեվազի նորակառույց կոնյակի գործարանի բացման արարողությանը եւ Կոշի առողջապահական կենտրոնի հիմնարկեքին: Ի դեպ, Ոսկեվազի գործարանը պատկանում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին: Վերջերս իշխանության վերին օղակներում լուրեր էին պտտվում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին մարզպետի պաշտոնից ազատելու մասին:



Իսկ Ս. Սահակյանի մերձավորները լուրեր են տարածում, որ նախագահը այդ օրն այցելելու է նաեւ Սահակյաններին պատկանող «Նարեկ» ռեստորանային համալիր, որտեղ մասնակցելու է կերուխումի: Այստեղ պատրաստվում են մորթել 11 գլուխ ցլիկ, եւ հավաքվելու է 3 հազար մարդ` ի հակակշիռ դաշնակցականների սակավամարդ հանրահավաքի: Կմասնակցի նախագահը խնջույքին, կնշանակի` Ս. Սահակյանը դեռեւս կմնա մարզպետի պաշտոնում, չի մասնակցի, կնշանակի` կվիրավորի տարածաշրջանի այն բնակիչներին, ովքեր կգան Սահակյանների օջախը կերուխումի: Բարդ երկընտրանքի առաջ է կանգնած Սերժ Սարգսյանը: