Հանդիպումը կկայանա

Հանդիպումը կկայանա
Կապանի քաղաքապետարանը բավարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմումը. նոյեմբերի 19-ին կուսակցության ու խմբակցության անդամներին է հատկացրել քաղաքի մշակույթի տան կինոդահլիճը` հանդիպում անցկացնելու համար: Որոշ տեղեկություններով` այդ օրը Կապանում հիմնվելու է կուսակցության մարզային կառույց, որի աշխատանքները համակարգելու է Արթուր Ղազարյանը, ով հակաուրանյան շարժման նախաձեռնող խմբի մեջ է: