Վազգեն Խաչիկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում

Վազգեն Խաչիկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում
Մեզ հասած տեղեկություններով, Սոցիալական պետական ծառայության ստուգումները շարունակվում են: Բայց այս անգամ ստուգումներն իրականացնում է ոչ թե Վերահսկիչ պալատը, այլ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը (նախկին ԿՌՈւ): Ըստ մեր աղբյուրի, ՎՊ-ն ստուգել էր ծառայության 51 ստորաբաժանումներից միայն 14-ը, որտեղ հայտնաբերված խախտումներից հետո նախագահի նստավայրից հրահանգ են իջեցրել՝ ստուգել մնացած բոլոր ստորաբաժանումները եւ ի հայտ բերել բոլոր խախտումները: Ըստ ամենայնի, Վազգեն Խաչիկյանի գլխին լրջորեն մութ ամպեր են կուտակվում, եւ հնարավոր է խախտումների փաթեթը փոխանցվի իրավապահ մարմիններին: