Վարդան Պողոսյանը չի ուզում դառնալ Օմբուդսմեն

Վարդան Պողոսյանը չի ուզում դառնալ Օմբուդսմեն
Իրավաբաններ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը աշխատում էին միասին՝ GTZ գերմանական կազմակերպությունում: Մի քանի օր առաջ Հրայր Թովմասյանը նշանակվեց արդարադատության նախարար: Ենթադրվում էր, որ Վարդան Պողոսյանին եւս որեւէ առաջարկ կարվի: Եվ իրոք՝ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի՝ նոր պաշտոն ստանալու կապակցությամբ (նա նշանակվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչ Բիշքեկում) այս պաշտոնը թափուր է մնացել, եւ մեր տեղեկություններով` այն առաջարկվել է Վարդան Պողոսյանին, որը մերժել է առաջարկը:



Երեկ Պողոսյանը հերքեց այդ լուրը, բայց ակնարկեց, որ նման առաջարկ ստանալու դեպքում չէր համաձայնվի: «Ես վաղուց արդեն դուրս եմ եկել քաղաքականությունից եւ մտադրություն չունեմ վերադառնալ»,-ասաց իրավաբանը, փաստորեն, արձանագրելով, որ մեր երկրում օմբուդսմենի պաշտոնը քաղաքական պաշտոն է: