Համարբերգն այսօր կհանդիպի Փաշինյանին

Համարբերգն այսօր կհանդիպի Փաշինյանին
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը հանդիպել է հայաստանյան 5 հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ Հայաստանի հելսինկյան կոմիտեի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի ղեկավարների հետ: Նրան հետաքրքրել է 3 հարց` մարտի մեկի դեպքերի քննությունը, բանակի դեպքերը եւ մամուլի ազատությունը: ՀԿ-ների ներկայացուցիչները այլ փաստեր էլ են ներկայացրել ոստիկանությունում խոշտանգումների, կրոնական թշնամանքի, հավաքների եւ երթերի ազատության հետ կապված: Երեկ Համարբերգը հանդիպում է ունեցել նաեւ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին, իսկ այսօր հանդիպիպում է նախատեսված «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ: