Քաղաքապետարանի առանցքային պաշտոններն այլեւս տերեր ունեն: Ինչպես ավելի վաղ գրել էինք, աշխատակազմի քարտուղար է նշանակվել Վահե Ստեփանյանը, իսկ Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի քեռու տղան՝ Միքայել Հասրաթյանը: Գրել էինք նաեւ, որ ճարտարապետի պաշտոնը քչություն է անում Կարեն Կարապետյանին, ուստի վերջինս հորինել է նաեւ Երեւանի գլխավոր դիզայների հաստիքը, որը վստահվելու է փոխքաղաքապետ Վանո Վարդանյանի որդուն:
Կարծիքներ