Կահիրեի թանգարանը բանակի հսկողության ներքո է

Կահիրեի թանգարանը բանակի հսկողության ներքո է
Եգիպտական բանակը հսկողության տակ է վերցրել Եգիպտոսի հնագիտական թանգարանը, ուր պահպանվում են փարավոնների գանձերը: Նախ շենքին հրդեհ է սպառնալիս եղել, որը կարող էր փոխանցվել կառավարող կուսակցության` հարեւանությամբ տեղակայված կենտրոնական գրասենյակի շենքից. այն հրդեհվել էր հակակառավարական գրոհների ժամանակ: Այնուհետեւ թանգարան էին փորձել մուտք գործել կողոպտիչներ, սակայն ցուցարարների խմբերը կենդանի շղթա էին ձեւավորել շենքի շուրջ եւ պաշտպանել այն ոստիկաններից խլած մահակներով այնքան ժամանակ, մինչ տեղ չէին հասել չորս զրահապատ մեքենաներ` զինվորականներով: