Հետաքրքրության կիզակետում Խաչատուրովն էր

Հետաքրքրության կիզակետում Խաչատուրովն էր
Բանակի 19-րդ տարեդարձի առթիվ երեկ  քաղաքական վերնախավը Սերժ  Սարգսյանի գլխավորությամբ ցերեկվա միջոցառումներից հետո տոնակատարությունը շարունակել է «Օջախ» ռեստորանում: Սակայն ցերեկը Եռաբլուրում զինվորական բարձր պաշտոնյաների հետաքրքրության կիզակետում է հայտնվել գենշտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Մարդիկ հետաքրքրվել են նրա առողջության վերաբերյալ մամուլի հրապարակումների իսկությամբ: Հիշեցնենք, որ երեկ գրվել էր, թե նա սրտի նոպայով տեղափոխվել է հիվանդանոց: Բայց Խաչատուրովը ոչ միայն քմծիծաղով է արձագանքել, այլեւ բոլորի ինադու ավելի ժիր ու ակտիվ է եղել: