Փոխնախարարը պաշտոնա՞նկ է արվելու

Փոխնախարարը պաշտոնա՞նկ է արվելու
Չի բացառվում, որ առաջիկայում պաշտոնանկություն լինի գյուղատնտեսության նախարարությունում:  Որոշ տեղեկությունների համաձայն՝ նախարարությունը լքելու է երկարամյա փոխնախարար Սամվել Գալստյանը:



Խոսակցություններ կան, որ Գալստյանը վերջին շրջանում չի խառնվում նախարարության գործերին, նույնիսկ աշխատանքի չի գնում՝  ի պատասխան իր մոտալուտ պաշտոնանկության: Այս կապակցությամբ երեկ փորձեցինք լսել իրեն: Փոխնախարարն ասաց, որ ինչ-որ եվրոպացիների հետ հանդիպման է ու չի կարող խոսել, բայց այդ ընթացքում հասցրեց մանրամասնել, որ ազգականներից մեկի հետ կապված առողջական խնդիր կա, եւ ինքը շատ զբաղված է: Այդպես էլ թույլ չտվեց իրեն մի հարց ուղղել: Ավելին՝ անգամ բորբոքվեց, որ շարունակում ենք այդքանից հետո հարց տալ իրեն: Հավանաբար գուշակեց, թե ինչի մասին ենք հարցնելու: