Ռուբեն Հախվերդյանն էլ էր ազատության հրապարակում

Ռուբեն Հախվերդյանն էլ էր ազատության հրապարակում
Նախօրեին Ազատության հրապարակ էր եկել երգահան  Ռուբեն Հախվերդյանը, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում: Նա շատ կարճ մնաց, մի քանի րոպե  Հովհաննիսյանի հետ զրուցելուց հետո հեռացավ: Մենք Հախվերդյանին մի քանի հարց ուղղեցինք:



- Պարոն Հախվերդյան, Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցելու համա՞ր եք եկել հրապարակ:



- Ես որեւէ մեկին երբեւէ չեմ աջակցել, ինչ որ ասել եմ, ես ասել եմ էն գլխից ու հմի էլ եմ ասում նույն  բանը, բայց նույն էշերն են ինձ լսում, ես ի՞նչ անեմ, ինչքա՞ն կարամ ասեմ ճիշտը, ինձ տելեվիզր չեն տալի խոսելու, ինձ էլ հետաքրքիր չէ էս ամեն ինչը, որ ասեմ ի՞նչ: Մենք ընկերներ ենք, ո՞նց կարող ա ինքը ստեղ նստած ըլնի ու ես իրա կողքը չլինեմ, ինչքա՞ն կարամ նույն բանը ասեմ: Տուֆտություն ա ստացվում, ես ՀՀՇ-ի վախտերն էլ եմ ասել իրանց էշությունների մասին: ԼՏՊ-ին էլ եմ ասել, Սերժիկին էլ եմ ասում:



- Ամեն դեպքում, Հովհաննիսյանի ծայրահեղ քայլին ինչպե՞ս եք վերաբերվում:



- Դե, նա մեր ամենաբարոյական ու բարձր մարդկանցից մեկն ա: Եթե մենք էսօր միասին չլինենք, արդեն կերված ա էս ժողովուրդը: Գյուղերում մարդ չի մնում, քաղաքի բնակչությունը գնացել ա, թող վերեւները հասկանան, ես արդեն քանի տարի ա, նույն բանն եմ ասում, ճի՞շտ եմ ասում,  թե՞ չէ: Ինձ բաց եթեր էլ չեն թողնում, կոմունիստների վախտվանից ես ստիպված եմ…



- Ձեզ եթեր չե՞ն տալիս:



- (հեգնանքով) Տալիս են փիս, շատ ուղիղ: Է, տվեցին մի անգամ, դրանից հետո էլ չեն տա: Ես կոմունիստների վախտվանից եմ ասել, ինչ որ ասել եմ, որեւէ մեկը չի կարա իմ մասին ասի՝ հետույքը կեղտոտ ա: Երեւանցին ասում ա՝ կարող ա մեր հետույքը լավ չենք սրբել, բայց մեր տակը կեղտ չկա: Թող վերեւները մտածեն էդ կեղտի մասին:



- Իսկ ի՞նչ եք կարծում՝ Ձեր նշած վերեւները հաշվի կառնե՞ն Րաֆֆի Հովհաննիսյանի ծայրահեղ քայլը:



- Իհարկե ոչ, որովհետեւ էս հարցը լուծում ա ռուսական ռազվեդկեն եւ թուրքական: Ռուսները մեր առաջին թշնամիներն են, մենակ թուրքերը չեն: Ռուս-թուրքական հարաբերությունն ա, որ մեզ էս վիճակն ա քցել: Շատ լավ էլ գիտեին ում են պրեզիդենտ դրել, ով ա՞ դրել պրեզիդենտին, ռուսը չի՞ դրել: Ռուսական ռազվեդկեն ա դրել, իրանք էլ կամսամոլի քարտուղար են եղել, հմի էլ ղեկավար են: Ռուսը գիտեր ում դնի, որ մեզ շահագործի: Է, մեռա ասելով, դրանից բան փոխվե՞լ ա, աղջիկս: Լավ, ես գնում եմ քնելու...



- Իսկ գալիք ընտրություններից փոփոխություն ակնկալո՞ւմ եք:



- Իհարկե ոչ, կսարքեն ընտրությունները, ոնց որ միշտ: ...Սոցիալական լարվածություն չի կարա լինի, որովհետեւ ժողովուրդը արտագաղթի մեջ ա: Մենք պետք ա բոլորս միանանք... Ես կորցնելու բան չունեմ, երեխեք ունեմ, իրանց համար ապրում են... Մեզ լարում են ստից երկու ժողովուրդ՝ ռուսը առաջին հերթին ու թուրքը: Ամերիկայից էսօր եմ եկել, գնում եմ քնեմ...