Արծիվները գրավում են բանակը

Արծիվները գրավում են բանակը
Երեկ «Հայոց արծիվներ» կազմակերպությունը նոր միջոցառումների շարք է սկսել, առաջինը ՊՆ 5-րդ բանակային կորպուսում է տեղի ունեցել: Այստեղ են հավաքվել 1100 «հայոց արծիվներ», որոնք ծանոթացել են զինվորի առօրյային, զինտեխնիկային, կրակային պատրաստվածությանը:



«Արծիվներն» այն նվիրել են ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին, հնչել են ելույթներ, հուշամեդալներ ու թանկարժեք նվերներ են հանձնվել:  ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար  Խաչիկ Ասրյանը հերթական պաթետիկ ճառն է ասել, որտեղ չի մոռացել կրկին հիշատակել «հայոց նախագահին», իսկ ելույթն ավարտել է «Կեցցե՛ք դուք, կեցցե՛ հայոց ազգային բանակը, կեցցե՛ հայոց նախագահը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը» վանկարկումներով: Ապա «արծիվները» տոնական շքերթ են արել եւ կրակել են զորավարժարանում: